‘Նիկոլ Փաշինյան. Այդ անհատները մի տեսակ զատորոշվում էին Կոնգրեսի որոշումներից, «դիստանցիա» էին բռնում ‘

1418

Որքան էլ ցավալի է` հիմա արդեն ակնհայտ է, որ Կոնգրեսի ներսում էլ կային անհատներ, ովքեր իրենց հաշվարկները կառուցում էին նույն սպասման վրա` մի փոքր ավելի տեղային մասշտաբով: Նրանք, այդ անհատները մի տեսակ զատորոշվում էին Կոնգրեսի որոշումներից, «դիստանցիա» էին բռնում` հույս ունենալով, թե Կոնգրեսի վերնախավը տապալվելու է, ստիպված է լինելու հեռանալ եւ իրենք էլ փրկիչի կարգավիճակով զբաղեցնելու են ազատված այդ տեղը: Սա, իհարկե, ի սկզբանե ձախողված մոտեցում էր: Ձախողված են նաեւ նրանք, ովքեր շարունակում են սպասել, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շուտով հեռանալու է ակտիվ քաղաքականությունից: Հեռանալը հեռանալու է, բայց միայն Հայաստանի` նաեւ հաջորդ նախագահի պարտականությունները ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն ժամկետով կատարելուց հետո:

Նիկոլ Փաշինյան` «Կոնգրեսից «քաշվածները»…»
Մայիս 7, 2011
«Արթիկ» ՔԿՀ մենախուց

Նախորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Գվարդիոլան եւ Վիլանովան տարբեր աշխատաոճեր ունեն’