Նիքի Հեյլի․ Չինական բանակը գերազանցում է ամերիկյանին

269

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի կարծիքով՝ չինական բանակը գերազանցում է ամերիկյան զինված ուժերին։

Հեյլին նման կարծիք է հայտնել հուլիսի 2-ին Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում։

«Եթե նայեք ռազմական իրավիճակին, նրանց (չինացիների) ռազմածովային նավատորմն այժմ ամենամեծն է աշխարհում։ Նրանք 340 նավ ունեն, մենք՝ 293-ը։ Երկու տարի անց նրանք կունենան 400-ը, իսկ մենք 350 նավ կունենանք երկու տասնամյակ հետո։ Նրանք արդիականացնում են իրենց զինված ուժերը, իսկ մեր զինվորականները պարապմունքների են գնում ըստ գենդերային դերանունների,- ասել է Հեյլին։- Չինաստանը շատ ավելին է, քան սոսկ մրցակիցը։ Մենք պետք է այլևս ժամանակ չկորցնենք»։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչն ավելի վաղ նաև պնդել է, որ Պեկինը դարձել է «ամենավտանգավոր արտաքին սպառնալիքը, որին Վաշինգտոնը բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎրաստանի իշխող կուսակցություն․ ՌԴ-ում խռովության ժամանակ ընդդիմությունը ծրագրել էր վերցնել Սոչին
Հաջորդ հոդվածը15 բուժառու տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ