‘Նկարահանվում է հոլովակ՝ հայտնիների մասնակցությամբ՝ «Մի՛ վճարեք 150 դրամ» (տեսանյութ)’

2708

Երեկ համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ պատկերված էին շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Պարզվում է՝ նրանք ստեղծագործական քննարկման մեջ էին:

Այսօր արդեն Երեւանի այգիներից մեկում մեկնարկել է նրանց մասնակցությամբ սոցիալական հոլովակի նկարահանումը: Հոլովակի նպատակն է՝ կոչ անել քաղաքացիներին՝ հրաժարվել ենթարկվել ապօրինի հրահանգներին եւ շարունակել հանրային տրանսպորտով երթեւեկելիս վճարել 100 դրամ: Հոլովակը նաեւ կոչ կանի քաղաքային իշխանություններին՝ հարգել մարդկանց եւ վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը:

Մտահղացման հեղինակների եւ մասնակիցների թվում են դերասաններ Հայկ Մարությանը (կարգին Հայկո), Լալա Մնացականյանը, Աբել Աբելյանը, «Վիտամին» ակումբի եւ «ԱրմՔոմեդիի» տղաները, հեռուստահաղորդավարներ Պետրոս Ղազարյանը, Լուսինե Բադալյանը (Լուլու), պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը եւ այլք: 

Նախորդ հոդվածը‘Մաշտոցի պուրակի ակտիվիստները հրապարակել են մի քանի «գծատերերի» անուններ’
Հաջորդ հոդվածը‘Գծի մեջ և գծից դուրս’