‘Նկարիչ Պավլենսկուն հինգ տարվա ազատազրկում է սպառնում’

980

Պետերբուրգցի նկարիչ Պավել Պավլենսկու նկատմամբ խուլիգանության մեղադրանքով գործ է հարուցվել անցյալ շաբաթ Մոսկվայի Կարմիր հրապարակում իրականացրած ակցիայի համար, և նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում:

Անցյալ կիրակի Պավլենսկին, որ հայտնի է  բողոքի գեղարվեստական ակցիաներով, լրիվ մերկացել է և երկար մեխով իր ամորձապարկը մեխել հրապարակի սալարկին: Դրանից հետո նրան անմիջապես ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց: Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ այդ փաստով քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն՝ քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթներով» հոդվածով, որը նախատեսում է պատիժ՝ տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:

Ակցիայից քիչ անց դրա տեսագրությունը հայտնվել է համացանցում: Պավլենսկին ինքը հայտարարել է, որ «Ֆիքսացիա» անունը կրող ակցիայով ինքն իր բողոքն է արտահայտել «ռուսաստանյան ժամանակակից հասարակության ապատիայի, քաղաքական անտարբերության, ճակատագրապաշտության դեմ»:

Վերջին տարիներին Պավել Պավլենսկին ճանաչում է ձեռք բերել ինքնախոշտանգումների հետ կապված ակցիաներով: Այսպես, Pussy Riot-ի աղջիկների ձերբակալությունից հետո նա, ի նշան բողոքի, կարել էր բերանը, իսկ մի քանի ամիս առաջ էլ հայտնվել էր Պետերբուրգի օրենսդիր ժողովի մոտ՝ լրիվ մերկ մարմնին փշալարեր փաթաթած, փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրեր. Նույնիսկ ԼՂՀ-ում Սերժ Սարգսյանի դեմքին գույն չկա ‘
Հաջորդ հոդվածը‘Գերտերությունների երիտասարդ առաջնորդները. Ֆոտոշարք ‘