‘«Նմանակման խաղ» ֆիլմը կբացի բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը’

1523

Փետրվարի 14-ին Երևանում մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Փառատոնը կբացի Մորթեն Թիլդումի`«Օսկարի» ութ անվանակարգերում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմը:

Ընդհանուր առմամբ, կներկայացվի 2014 թ. արտադրության, տարբեր ժանրերի յոթ ֆիլմ՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա:

Ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14-20-ը մայրաքաղաքի «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում: Մուտքն ազատ է: Երևանում փառատոնի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև ՀՀ Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում: Ֆիլմերը կցուցադրվեն ինչպես անգլերեն, այնպես էլ՝ թարգմանաբար:

Այս տարի փառատոնն անցկացվում է «Բիլայնի», Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Արարատ Կոստանյան. Որոշ նկատառումներ սիրիական ճգնաժամի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական վարկածը կրկին նույնն է. Մարտական հերթապահության կանոնները խախտելը’