‘Նման գնդակոծություն դեռևս չէր եղել. Բերքաբերի գյուղապետ’

1525

Հակառակորդը կրկին գնդակոծության է ենթարկել Հայաստանի սահմանամերձ գյուղերը: Այս անգամ կրակ է բացվել ՀՀ Տավուշի շրջանի Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Բերքաբերի գյուղական համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը, գնդակոծությունն սկսվել է հուլիսի 30-ի վաղ առավոտյան, երբ գյուղացիներն զբաղված էին բերքը հավաքելով, և շարունակվել է  հինգ ժամ: Նրա խոսքով՝ հուլիսի 29-ին ևս հակառակորդը չորս ժամ շարունակ կրակել է գյուղի ուղղությամբ: «Ընդհանրապես՝ մենք չենք ընտելանում հակառակորդի այդ սադրանքներին, սակայն նման գնդակոծություն դեռևս չէր եղել: Կրակը նպատակասլաց կերպով ուղղված էր բնակելի տների և այգիների վրա: Բարեբախտաբար՝ զոհեր և վիրավորներ չկան, գյուղացիները հասցրել են թաքնվել իրենց տներում: Սակայն բնակելի տներին և այգիներին զգալի վնաս է հասցվել»,- պատմել է Մադաթյանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Առա՛ջ՝ դեպի անապահով սահման’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 2-ին ներհանրապետական էլեկտրագնացքները կսպասարկեն անվճար’