‘Նյութեր են նախապատրաստվում ակտիվիստին ծեծի ենթարկելու փաստով’

1443

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ նյութեր է նախապատրաստում ՀՀ քաղաքացի, ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի` իրեն արդեն երկրորդ անգամ ծեծի ենթարկելու ահազանգի վերաբերյալ:

«Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: 

Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Իսկ նախորդ դեպքով տեղեկացնում ենք, որ մայիսի 19-ին Վարդան Հարությունյանից նույնաբովանդակ ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալուց: 
Ձեռնարկված միջոցառումներով և մարմնական վնասվածք հասցնելու փաստով նախապատրաստված նյութերով մայիսի 30-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի /դիմողի բողոքի բացակայության/ հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Որոշման պատճենն ուղարկվել է քաղաքացուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հարությունյանը Ֆեյսբուքում ահազանգել էր, որ ինչպես օրեր առաջ, այսօր եւս` «ռոբադաշնակցականները նորից են հարցակում գործել իր դեմ»`  օրը ցերեկով, իր աշխատանքի վայրի հարևանությամբ։

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Դիվոտածները’
Հաջորդ հոդվածը‘Աժ նիստ. Ուղիղ’