Նյու Յորքի ահաբեկիչը կդատապարտվի ցմահ ազատազրկման

243

Երկուշաբթի երդվյալ ատենակալների ժյուրին համաձայնության չի եկել  2017 թ․ Նյու Յորքում ահաբեկչական գործողություն իրականացրած, ծնունդով Ուզբեկստանից՝ Սայֆուլլո Սաիպովին մահվան դատապարտելու վերաբերյալ, հետևաբար՝ նա պարտադիր կերպով կդատապարտվի ցմահ ազատազրկման։

Այդ մասին ասվում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Հունվարի 28-ին երդվյալ ատենակալների հանձնախումբը Սաիպովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր 28 կետերով, այդ թվում՝ սպանության, սպանության փորձի, ինչպես նաև օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեղադրանքներով։ Այնուհետև երդվյալները քննարկել են, թե արդյո՞ք նա արժանի է մահապատժի, և քանի որ միասնական որոշման չեն եկել, ապա օրենսդրության համաձայն՝ մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ։

Նյու Յորք նահանգում մահապատիժ չի իրականացվել արդեն ավելի քան 50 տարի։

2017 թ․ հոկտեմբերի 31-ին Սաիպովը մեծ արագության տակ իր պիկապը քշել էր Նյու Յորքի մի փողոցի երկայնքով՝ հեծանվորդների համար նախատեսված  հատվածով՝  մեքենայի տակ գցելով  բոլորին, ովքեր հայտնվել էին  նրա ճանապարհին։  Զոհվել էր 8 մարդ, 10-ից ավելին վիրավորվել էին։ Ահաբեկությունը տեղի էր ունեցել 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկության զոհերի հուշահամալիրից ոչ հեռու։

Սաիպովը խոստովանել է, որ գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության ազդեցության տակ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ Թրամփի` միայն ինքը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը
Հաջորդ հոդվածըԿիևին տրվելիք օգնությունը կորոշի Պուտինի հետ հանդիպումից հետո