‘Նյու Յորքում աճուրդի են դրվում 10 մլն դոլար գնահատված մետաղադրամներ’

1129

Նյու Յորքում աճուրդի են դրվում երկու հազվագյուտ ամերիկյան մետաղադրամներ՝ գնահատված յուրաքնաչյուրն առնվազն10 մլն դոլար, կիրակի հաղորդել է Reuters-ը:

Ոսկե 5 դոլարանոց մետաղադրամը, որ հատվել է 1822 թ., և արծաթե դոլարը՝ 1804 թ., թեքսասցի գործարար Մեք Փոթի և նրա որդու՝ Դի Բրենտի հավաքածուից են, որը կազմվել է 30 տարիների ընթացքում և համարվում է 1970-ականներից մինչև 1830-ականների վերջը հատված ամերիկյան մետաղադրամների ամենահարուստ հավաքածուն:

Ներկա պահին աճուրդում վաճառված ամենաթանկ ամերիկյան մետաղադրամը 1794 թ. հատված արծաթե դոլարն է, որը վաճառվել է 2013 թ. 10 մլն դոլարով:

Անցյալ տարի ԱՄՆ-ում հազվագյուտ դրամների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է ռեկորդային 536 մլն դոլար, ինչը 36 %-ով ավելի էր, քան նախորդ տարվանը: 2014 թ. առնվազն 10 մետաղադրամ վաճառվել է մեկ միլիոն դոլարից ավելի գնով, իսկ ԱՄՆ-ում թողարկված առաջին ոսկեդրամի համար վճարվել է 4,5 մլն դոլար:

2015 թ. հունվարին 1 ցենտ արժողության պղնձե դրամը, որը ԱՄՆ-ում հատվել է 1793 թ., ամերիկյան Օռլադոյի (Ֆլորիդա նահանգ) աճուրդում վաճառվել է 2,35 մլն դոլարով: Նման բարձր գինը պայմանավորված է եղել նրանով, որ հենց 1793 թ. է ԱՄՆ-ն սկսել թողարկել սեփական դրամը: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքում Մարտի 8-ը նշվել է կանանց իրավահավասարությանը նվիրված բազմամարդ երթով’
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը կոչ է արել փրկել հնագույն հուշարձաններն Իրաքում’