‘Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները’

740

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքների շրջանակներում Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հանդիպումը տևել է 2 ժամ: Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները հանդիպումը գնահատել են շատ կառուցողական և արդյունավետ:

Ինչպես սպասվում էր՝ հանդիպման ընթացքում քննարկվել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն այն մասին, որ Սիրիայում գտնվող ամբողջ քիմիական զենքը պետք է ոչնչացվի, ոչ միայն կառավարական բանակի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքը, այլ նաև այն միջոցները, որոնք ապստամբների ձեռքում են: 

Նախորդ հոդվածը‘«Ռադիո Հայը» գործադուլ է հայտարարել՝ ՊԵԿ-ի գործողությունների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ուսանող իրավաբանը շահել է մեքենայի մաքսազերծման դատը’