‘Նյու Յորքում Մարտի 8-ը նշվել է կանանց իրավահավասարությանը նվիրված բազմամարդ երթով’

980

Նյու Յորքի հազարավոր բնակիչներ կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, մասնակցել են սեռերի հավասարությանը նվիրված երթին: Երթը մեկնարկել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտից և ավարտվել մի քանի ժամ անց Թայմս-սքվեր հրապարակում:

Երթին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի տիկինը, սևամորթ բանաստեղծուհի Շիրլեյն Մաքքրեյը և այլք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել մինչև 2030 թ. հասնել տղամարդկանց և կանանց լիարժեք հավասարությանը և ընդգծել է, որ դրա համար պետք է մոբիլիզացնել ողջ հասարակությանը:

Մաքքրեյն, իր հերթին, հիշեցրել է, որ 1908 թ. մարտի 8-ին ավելի քան 15 հազար կանայք երթով անցել են Նյու Յորքով՝ պահանջելով ընտելու իրավունք տալ իրենց, կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հավասար աշխատավարձ վճարել: «Այս երթն սկսվել է ավելի քան 100 տարի առաջ, սակայն մենք դեռ շատ բան պետք է անենք՝ գենդերային հավասարության հասնելու համար»,- հայտարարել է բանաստեղծուհին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը կոչ է արել դադարեցնել թերագնահատել կանանց  և հայտարարել է, որ առանց կանանց՝ համաշխարհային տնտեսությունը կփլուզվի, և քաղաքական համակարգը  կքանդվի: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովի նախագահը ԵՄ բանակ ստեղծելու կողմնակից է’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքում աճուրդի են դրվում 10 մլն դոլար գնահատված մետաղադրամներ’