‘Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը ‘

1049

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ 193 պետությունների ներկայացուցիչների համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդաժողովի 63-րդ նստաշրջանը կմեկնարկի այսօր և մեկ տարվա ընթացքում կքննարկի միջազգային անվտանգության, խաղաղարարության, ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարի, ինչպես նաև մշակութային կորսված արժեքները վերադարձնելու վերաբերյալ օրակարգում դրված 168 հարցեր: ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանում նախագահում է Սերբիայի նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչը:

Նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը կլինի Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը, որտեղ արդեն մեկուկես տարի է՝ չեն դադարում մարտերը կառավարության և ընդդիմության ուժերի միջև: ՄԱԿ-ի ունեցած տվյալներով՝ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 20 000 մարդ: Արդեն հայտարարվել է, որ սեպտեմբերի 26-ին Անվտանգության խորհուրդը կանցկացնի նախարարների հանդիպում, որտեղ կքննարկվի սիրիական կարգավորման հարցը: Օրակարգում ներառված են նաև Աֆղանստանի իրավիճակին վերաբերող հարցեր, ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումը վերացնելու հարցը, իրադրությունը Աֆրիկայի թեժ կետերում՝ Սոմալիում, Սուդանում, Մալիում:

ՄԱԿ-ի ԳԱ-ն հիմնադրվել է 1945 թ. և այդ համաշխարհային կառույցի գլխավոր խորհրդակցական և ներկայացուցչական մարմինն է:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը նախատեսված է հոկտեմբերի 1-ին:

Նախորդ հոդվածը‘Միջադեպի հետևանքով տրակտորիստը մահացել է ‘
Հաջորդ հոդվածը‘Հիվանդանոցում մահացել է Օրբելի փողոցի ավտովթարի մեքենայի վարորդը’