‘Նշանակվել են արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներն ‘

958

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի` սեպտեմբերի 25-ի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները։

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով խորհրդի անդամ են նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը՝ 4 տարի ժամկետով, Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ 3 տարի ժամկետով եւ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը՝ 2 տարի ժամկետով, տեղեկացնում է դատախազության լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Հայաստանի ինքնիշխանության համար կարևորագույն խնդիրը Սերժ Սարգսյանի և իր ռեժիմի ոչ լեգիտիմությունն է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է ‘