‘Նոբելյան դափնեկիրը գրողը իրեն չի համարում գրականության վարպետ’

1307

2012 թ. գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր, չին գրող Մո Յանը չի համարում, թե ինքը գրականության վարպետ է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Ստոկհոլմից վերադառնալուց հետո, որտեղ նա ստացել է իր մրցանակը և մասնակցել մեկ շաբաթ տևած հանդիսություններին: «Եթե անգամ ինչ-որ մեկն ինձ անվանում է գրականության վարպետ, ապա, ըստ իս, դա անում է հեգնանքով: Ինձ այդ տիտղոսը չի սազում,- ասել է գրողը և շարունակել:- Շատ գրողների համար Նոբելյան մրցանակ ստանալը դարձել է «մահվան համբույր», քանի որ նրանք դրանից հետո դադարել են ստեղծագործել: Հուսով եմ, որ ես կարող եմ խուսափել նման իրավիճակից»:

Հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակրի անունը, Չինաստանի գրախանութներից  պարզապես անհետացան Մո Յանի գրքերը: Տեղական ԶԼՄ-ները գրում էին, որ Մո Յանը չինացի երկրորդ գրողն է, որն այս տարի չափազանց մեծ հոնորարներ է ստացել (3,45 միլիոն դոլար):

57 տարեկան գրողը հրապարակել է 11 վեպ, 20 վիպակ և ավելի քան 80 պատմվածք («Կարմիր գաոլյան», որի հիման վրա նաև ֆիլմ է նկարահանվել, «Գինու երկիր», «Գորտը», «Մեծ կուրծք, լայն հետույք» և այլն):  

Նախորդ հոդվածը‘Օզիբիլիզը՝ Ռուսաստանի առաջնության 10 հայտնություններից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Հայերը «ֆալշ» Jacobs-ի և Tchibo-ի միջոցով ամսական 200 հազար դոլար են աշխատել’