‘Նոյեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը ստուգելու է տեխնիկական զննության կտրոնի առկայությունը ‘

943

Ճանապարհային ոստիկանությունը 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսել է մեծածավալ միջոցառումների շարքով, որոնք միտված են հանրապետության ճանապարհներին առավել անվտանգ երթևեկություն ապահովելուն:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը մեկնարկել է նոյեմբերի 1-ից:

Ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը:
Կտրոնի բացակայության պարագայում վարորդը կտուգանվի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն քսան հազար դրամ:
Ճանապարհային ոստիկանությունը անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել վարորդներին, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջևի հողմապակու նեքևի աջ անկյունում:  

Նախորդ հոդվածը‘Բերման են ենթարկվել «Հակահարված» խմբի անդամները’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն բյուջետային գումարներ կտրամադրի «Սենդիից» տուժածներին ‘