‘Նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներից ևս մեկը կտեղափոխվի հոգեբուժարան. Մամուլ’

1106

Նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներից ևս մեկը կտեղափոխվի հոգեբուժարան։ 33-ամյա Անուշավան Գրիգորյանը, ինչպես «ՀԺ»-ին հայտնել է պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը, առաջիկա օրերին կտեղափոխվի «Սովետաշենի» հոգեբուժարան։

Պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալի մոտ դեռ վաղուց ախտորոշված Է շիզոֆոենիա հիվանդություն, ինչի պատճառով նա ազատվել է զինվորական ծառայությունից և երկրորդ կարգի հաշմանդամ է: Ա.Գրիգորյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ դատարանին դիմել էր պաշտպանական կողմը: Դատարանը նախօրեին բավարարել է միջնորդությունը: Պաշտպանը նաև հայտնել է, որ Անուշավան Գրիգորյանը ՀՀ քաղաքացի չէ, նա փախստական է Բաքվից ։

Մանրամասները՝ «ՀԺ» այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստները դիմելու են Վճռաբեկ դատարան՝ պահանջելով արդարացնել իրենց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Երևան կգա Գյումրիով. Մամուլ’