‘Նոյեմբերի 7-ին կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը. Այն արտագաղթի մասին է’

907

Նոյեմբերի 7-ին Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում տեղի կունենա Հարություն  Խաչատրյանի  «Անվերջ փախուստ,  հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առաջին  ֆիլմի`«Հայկ.փախուստ»-ի ցուցադրությունը:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին տարիներ շարունակ հետաքրքրել է այն  մարդկանց ճակատագիրն ու կենսակերպը, որոնք տարբեր պատճառներով  լքել են հայրենիքը կամ ընդհակառակը,  ծնվելով և կյանքի զգալի մասն ապրելով տարբեր երկրներում, վերադարձել են Հայաստան:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին: Յուրաքանչյուր ֆիլմում պատմվում է մի հերոսի մասին՝ թատերական ռեժիսորի, ինժեների, նկարչի, դերասանի, երգահանի:

«Հայկ. Փախուստ» Ֆիլմի նյութը ընդգրկում է 1987-ից մինչև մեր օրերը  նկարահանված տեսանյութեր:  Ֆիլմի պատումը թատրոնի ռեժիսոր  Հայկի մասին է. նրա նախաձեռնությունների, ձեռքբերումների, պայքարի ու անվերջ ձգվող փնտրտուքների: Թվում է` 20 տարիների ընթացքում նրա  խնդիրները չեն լուծվել. նրա հակասություններով լի խոսքը  գրեթե չի փոխվել…. Ֆիլմն այս տարի Հայակ ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»  անվանակարգերի գլխավոր մրցանակներին:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն հուշագիր են ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Արցախում սկսվում է ձմեռային զորակոչը’