‘Նոյերը չի բացառում «Բավարիայից» հեռանալու տարբերակը’

1081

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի բացառել, որ կարիերան կարող է այլ ակումբում շարունակել:

««Բավարիայում» ինձ հիանալի եմ զգում, բայց միանշանակ չեմ կարող բացառել, որ այլ ակումբում չեմ խաղա: Իմ գործող պայմանագիրը դեռ 3 տարի ուժի մեջ է լինելու»,-Նոյերի խոսքը մեջբերված է «Der Westen»-ից:

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Մանուել Նոյերը, ով «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից, մասնակցել է 17 խաղի, բաց է թողել 8 գնդակ: 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ նախագահի ընտրությունում եվրոպական ֆեդերացիաները կաջակցեն Ինֆանտինոյին’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Իմ վերջին նպատակն Աշխարհի առաջնությանը մասնակցելն է»’