Նոյերն ու Գորեցկան վարակվել են կորոնավիրուսով եւ չեն օգնի Գերմանիայի հավաքականին

313

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ու կիսապաշտպամ Լեոն Գորեցկան վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) պաշտոնական կայքը։

Նոյերն ու Գորեցկան ինքնամեկուսացել են եւ կլքեն Գերմանիայի հավաքականի մարզումային ճամբարը։

Նրանք չեն օգնի Բունդեսթիմին Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներում։ Սեպտեմբերի 23-ին գերմանացիները կմրցեն Հունգարիայի, սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի հավաքականի հետ։

Նախորդ հոդվածըԱրսեն Հարությունյան. Իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է
Հաջորդ հոդվածըԿանավարոն գլխավորեց իտալական թիմը