‘Նոյեր. ՙԳվարդիոլան իմ ամենամեծ ուսուցիչներից է՚’

1067

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, որ թիմը վերջին տարիներին շատ մրցանակներ է նվաճել՝ աշխատելով Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ։ Գերմանայի հավաքականի դարպասապահը նաև ընդգծել է՝ ուրախ է, որ առաջիկայում աշխատելու է Կարլո Անչելոտիի հետ։

-Պեպի ղեկավարությամբ մենք առաջընթաց ենք ապրել, ներառյալ այն ժամանակաշրջանը, երբ իմացանք, որ նա լքելու է մեզ։ Այդպես կլինի մինչև նրա աշխատանքի վերջին օրը «Բավարիայում»։ Գվարդիոլան ամենամեծ ուսուցիչներից մեկն է ինձ համար։

Իսկ ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նորը իր հետ բերում է նաև ինչ-որ լավ բան։ Հավանաբար դու ինչ-որ բան և կորցնում ես։ Ես ինքս աշխատել եմ շատ մարզիչների հետ և ստացել նրանցից այն, ինչը ձևավորել է ինձ՝ որպես ֆուտբոլիստի։ Ես միշտ ուրախ եմ նոր աշխատանքի և նոր գաղափարների համար,- Նոյերի խոսքն է մեջբերում «Goal» առցանց պարբերականը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»։

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Մանչեսթեր Սիթի» – «Դինամո Կիեւ» 0-0․ Մանչեսթերյան ակումբը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վենգերը կարող է հեռանալ «Արսենալից»’