‘Նոնոն (Գաբրիել Պողոսյանը) չի ղեկավարի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը’

923

Սույն թվականի նոյեմբերի 28-ին լրացավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաև Գաբրիել Պողոսյանը: Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:

Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մովսիսյանը կուժեղացի «Սպարտակին»’
Հաջորդ հոդվածը‘«Վալենսիայի» պաշտպանը սեփական խաղադաշտից գոլ է խփել’