‘Նովակ Ջոկովիչը՝ ամենատիտղոսակիր թենիսիստների տասնյակում’

876

Դոհայի մրցաշարում տոնած հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչն ընդգրկվեց ամենատիտղոսակիր թենիսիստների տասնյակում:

Եզրափակիչ խաղում Ռաֆայել Նադալի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ նվաճած տիտղոսը սերբ թենիսիստի կարիերայում 60-րդն էր: Նույնքան տիտղոս նվաճել է Անդրե Աղասին: Տիտղոսների քանակով աշխարհի առաջին ռակետը գործող թենիսիստներից զիջում է Ռոջեր Ֆեդերերին (88) և Ռաֆայել Նադալին (67):

Ամենատիտղոսակիր թենիսիստների տասնյակը

1. Ջիմի Քոննորս (ԱՄՆ) – 106 տիտղոս
2. Իվան Լենդլ (Չեխիա) – 94
3. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 88
4. Ջոն Մակինրոյ (ԱՄՆ) – 77
5. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 67
6. Պիտ Սամպարս (ԱՄՆ) – 64
6. Բյորն Բորգ (Շվեդիա) – 64
8. Գիլյերմո Վիլաս (Արգենտինա) – 62
9. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 60
9. Անդրե Աղասի (ԱՄՆ) – 60:

Նախորդ հոդվածը‘Փոլ Սքոուլզ. «Ֆուտբոլիստներին ձանձրալի է, երկրպագուներին ձանձրալի է, բոլորին ձանձրալի է»’
Հաջորդ հոդվածը‘ Ռոբերտ Լեւանդովսկին֙ մի շարք անգլիական ակումբների հետաքրքրության շրջանակում’