Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում

347

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Սերբ թենիսիստը մրցեց 81-րդ ռակետ, հարավկորեացի Կվոն Սոն Ուի հետ եւ առավելության հասավ 4 սեթում՝ 6։3, 3։6, 6։3, 6։4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 28 րոպե։

Երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ավստրալացի Տանասի Կոկինակիսի եւ լեհ Կամիլ Մայհշակի դիմակայության հաղթողը։

35-ամյա Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի 6-ակի հաղթող է։ 2021-ին եզրափակիչում նա հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին եւ պաշտպանում է տիտղոսը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Նախորդ հոդվածըԻսպանիայի ՊՆ․ Ուկրաինայում հակամարտության զարգացման կանխատեսումները լավատեսական չեն
Հաջորդ հոդվածըԿարո Մուրադը տեխնիկական նոկաուտով հաղթել է բոսնիացի Ադնան Դերոնյային