Նովակ Ջոկովիչը մեկնարկեց վստահ հաղթանակով

315

Աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով մեկնարկեց Թել Ավիվում (Իսրայել) անցկացվող ATP-250 շարքի մրցաշարում։ Սերբ թենիսիստը մրցեց իսպանացի Պաբլո Անդուխարի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:0, 6:3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

Քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ Վաշեկ Պոսպիշիլը։

Թել Ավիվի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 949 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըՊահանջագիր. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածըԼավրովի կարծիքով՝ ԱՊՀ-ն պահանջված է