‘Նովակ Ջոկովիչը նախագահ է ընտրվել’

2078

Սերբը կզբաղեցնի АТР-ի խաղացողների Միության նախագահի պաշտոնը մինչև 2018թ. հունիսը: Նախագահի ընտրություններն անցկացվել են երկուշաբթի, Նյու Յորքում:

«Որպես մարդ, ով տվյալ պահին ունի որոշակի ազդեցություն, ես կփորձեմ ուղղորդել այն մեր մարզաձև բարելավման համար: Ռոջեր Ֆեդերերը երկար ժամանակ զբաղվել է դրանով, Ռաֆայել Նադալը նույնպես մտել է միության մեջ: Ինձ թվում է, որ ճիշտ է, երբ ուժեղագույն խաղացողներին ներգրավում են կառավարման մեջ»,- Ջոկովիչին է մեջբերում АТР-ի պաշտոնական կայքը:

Միության փոխնախագահ է ընտրվել հարավաֆրիկացի Կևին Անդերսոնը:

Նախորդ հոդվածը‘ «Լեստերը» խոշոր գնումներ է կատարում’
Հաջորդ հոդվածը‘Ահա թե ինչից պետք է ամաչի Հայաստանը’