‘Նոտարի գործունեությունը կասեցվել է’

846

Հայաստանի արդարադատության նախարարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նրան նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի որոշմամբ բավարարվել է:

Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիազորությունները մինչև դատաքննությանը ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:

Նախորդ հոդվածը‘Փարիզում տեղի է ունեցել Salon de la lingerie ներքնազգեստի միջազգային ավանդական ցուցահանդես վաճառքը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’