‘Նորածին մոսկվացիներին յուրօրինակ անուններով են անվանակոչել ‘

766

Մոսկվացիները, ավանդույթի համաձայն՝ 2012 թ. ևս իրենց նորածիններին յուրօրինակ, հազվադեպ հանդիպող անուններով են անվանակոչել: Ինչպես մամլո ասուլիսում երկուշաբթի օրը հաղորդել է Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը՝ անցյալ տարի ծնողներն իրենց նորածիններին հետևյալ անուններն են տվել՝ Այլոնա-Ցվետոչեկ,, Սոֆյա-Սոլնիշկո, Ռոսիա, Լիսա, Անգել, Գոսպոդին, Միր, Պրինց և Սաշա-Ալեքսանդր, հայտնում է Независимая газета-ն: «Անցյալ տարի մենք անբնական, տարօրինակ անուններ չունեինք»,- հավելել է գործակալության պետը: Վերջինս նաև հիշել է մի պատմություն, երբ ծնողներն ուզեցել են իրենց որդուն անվանակոչել թվերով՝ հարակալել նրան: Գործակալության պետը նաև հայտնել է, որ այժմ նորածիններին հազվադեպ են տրվում այնպիսի դասական անուններ, ինչպես՝ Գենադի, Իգնատի, Բրոնիսլավ, Տրոֆիմ, Ինոկենտի, իգական անուններից՝ Ինգա, Կլարա, Լարիսա, Լինդա, Կլավդիա:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մինասյան. Կարեն Դեմիրճյանի մասին հրապարակումն ակնհայտ կեղծիք է’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի բուկլետում (լուսանկարներ)’