‘Նորաստեղծ կայքը խոստանում է «օn-line կապ Աստծո հետ» ‘

4256

Եթե եկեղեցի այցելելու ժամանակ չունեք, ապա http://axotq.info ինտերնետային կայքն այսուհետև ձեզ «օնլայն» տարբերակով մոմ վառելու և աղոթելու հնարավորություն է ընձեռում:

Մտնելով կայք՝ կարող եք ընտրել այն եկեղեցին, որտեղ ցանկանում եք աղոթել, ապա ընտրում եք սրբապատկերը, և դրանից հետո կարող եք մկնիկի միջոցով մոմ վառել՝ նախապես նշելով մոմ վառելու շարժառիթները, բարեմաղթանքներն ու ցանկությունները:

Կարող եք օգտվել նաև կայքում տեղ գտած ամենօրյա աղոթքների տեսականուց ու նաև չմոռանալ, որ նույն էջում կա հանգանակության խորհրդանշական արկղ:

Նշենք, որ կայքը համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել: Տարբեր սոցիալական ցանցերում ու ֆորումներում օգտատերերից ոմանք չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը: «Էդ պարագայում կարելի է մի հատ էլ սերվեր դնել, որ մյուռոն Download անենք ու կնունք անենք», — գրում է օգտատերերից մեկը:

Մեկ ուրիշն էլ գրել է հետևյալը. «Ես օնլայն մոմ վառեցի ու Աստծուց խելք խնդրեցի կայքը հորինողների համար»:

Նախորդ հոդվածը‘Պրահայի օդանավակայանն անվանափոխել են՝ ի պատիվ Վացլավ Հավելի’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Ուգո Չավեսը կփորձի 3-րդ անգամ վերընտրվել Վենեսուելայի նախագահի պաշտոնում’