Նորից արտաքին թշնամիներին են հիշել

404

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շարունակում է զարգացնել այն թեզը, թե անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունները օտարերկրյա ահաբեկիչների ակցիաներ են եղել։ Բայդ նրան առայժմ այնքան էլ չեն հավատում։

Երկուշաբի Տոկաևը նախ ՀԱՊԿ-ի հեռավար գագաթնաժողովում, ապա իր կայքում հրապարակված հայտարարության մեջ կրկին անցյալ շաբաթվա անկարգություններն անվանել է դրսից կազմակերպված և իրականացված «ահաբեկչական գրոհ» և պնդել, որ անկարգություններին մասնակցել են օտարերկրյա գրոհայիններ, այդ թվում՝ Աֆղանստանից և Մերձավոր Արևելքից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Տոկաևի այս վարկածը՝ Ղազախստանի դեպքերն անվանելով «հարձակում երկրի վրա»։ Պուտինը ՀԱՊԿ-ի տեսագագաթնաժողովում հայտարարել է, թե անկարգությունների ընթացքում «օգտագործվել են լավ կազմակերպված և հստակ գործող գրոհայինների խմբեր, որոնք ակնհայտորեն ուսուցում են անցել արտասահմանում, ահաբեկիչների ճամբարներում»։

Տոկաևը և Պուտինը կոնկրետ ապացույցներ չեն ներկայացրել, սակայն Տոկաևը խոստացել է, որ ապացույցներ կներկայացվեն մոտ ժամանակներս։

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն այս թեմայի շրջանակներում երկուշաբթի հայտարարել է, որ ձերբակալվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու օտարերկրացի՝ «ծայրահեղական կառույցներից»։

Ղազախստանի ՆԳՆ-ն երկուշաբթի առավոտյան հաղորդել է, որ ամբողջ երկրում արդեն ձերբակալվել է 7939 մարդ, որոնց ուժայինները համարում են անկարգությունների մասնակիցներ, իսկ Ալմաթիում և այդ մարզում վերջին երկու օրերին ձերբակալվել է 675 հոգի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀրաձգության աշխարհի չեմպիոնը որսի ժամանակ պատահաբար կրակել է իր վրա և մահացել
Հաջորդ հոդվածը«Մուսուլմանուհիների վաճառքի» վերաբերյալ նոր հավելված է հայտնվել