‘Նորից ընդմիջում ԱԺ-ում. մինչեւ 15:30-ը’

1012

Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը շտապ կարգով ձեռքով քվեարկություն կազմակերպեց՝ անցկացնելով գազի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրերը: Հիշեցնենք, որ ոչ իշխանական պատգամավորները լքել էին դահլիճը, դահլիճում էին մնացել միայն իշխանական պատգամավորները, որոնք էլ հապշտապ կողմ քվեարկեցին:

Քվեարկությունից հետո, բոլոր ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորները, ովքեր հերթագրվել էին կառավարության ներկայացուցիչներին հարցեր տալու համար, հանեցին իրենց հարցերը, եւ ԱԺ-ն ընդմիջում հայտարարվեց՝ մինչեւ 15:30-ը: 

Նախորդ հոդվածը‘ «Խելքի եկեք, արա». Լրագրողների ֆլեշմոբ ԱԺ դահլիճում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կրքեր ԱԺ դահլիճում. Ֆոտոշարք’