‘Նորից սեւ ծուխ. Հռոմի Պապ դեռ չի ընտրվել ‘

966

Վատիկանում Ընթացող Կոնկլավի քվեարկության երկրորդ եւ երրորդ փուլերը եւս անարդյունք են անցել. Սիքստինյան մատուռի տանիքին տեղադրված ծխնելույզից նորից սեւ ծուխ է դուրս եկել: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ այս օրերին Կոնկալավը ընտրում է Հռոմի 266-րդ Պապին:

Փաստը, որ 2-րդ եւ 3-րդ փուլերը եւս անարդյունք են անցել, Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին ամբողջությամբ նորմալ է համարել:

Լրագրողների հետ հանդիպմանը վերջինս հիշեցրել է, որ անցած դարում միայն Պիոս 12-րդ Պապն էր ընտրվել քվեարկության երեք փուլերի արդյունքում: Նա նաեւ հավելել է, որ Կոնկլավի բոլոր մասնակիցները ժամանել են բարձր տրամադրությամբ եւ ողջության մեջ են գտնվում: Կոնկլավի մասնակից քվեարկողների առողջական վիճակի հետ կապված խնդիրների բացակայության մասին է նաեւ հուշում այն, որ երրորդ քվեարկության արդյունքում սեւ ծուխը ծխնելույզից ավելի շուտ է երեւացել, քան ակնկալվում էր: Դա նշանակում է, որ Կոնկլավի բոլոր  մասնակիցները ներկա են եղել Առաքելական պալատում, եւ անհրաժեշտություն չի առաջացել հատուկ քվեատուփով ծառայող ուղարկել Սրբ. Մարթայի տաճար, որտեղ սովորաբար հանգրվանում են Կոնկլավի այն մասնակիցները, ովքեր առողջական խնդիրներ ունեն: 

Նախորդ հոդվածը‘Բուշերի ԱԷԿ-ն ավարտական թեստավորում է անցնում’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Господин Путин ошибается’