‘«Նորշելանի» մարզիչը Մխիթարյանի մասին ‘

1000

Չեմպիոնների Լիգայի «Շախտյոր»-«Նորշելան» հանդիպումից առաջ կայացած մամլո ասուլիսում դանիական ակումբի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը խոսելով մրցակցի մասին, ընդգծել է Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Football.ua-ն:

«Շախտյորը» կոլեկտիվ խաղ է ցուցադրում, կազմը մշտապես ռոտացիայի է ենթարկվում, այնպես որ դժվար է կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել: Յուրաքանչյուր խաղացող հրաշալի գիտի իր տեղը դաշտում: Ամենից շատ աջ պաշտպան Սրնան է վտանգ սպառնում: Չափազանց ուժեղ է Վիլիանը: Եվ, իհարկե՝ Մխիթարյանը: Վերջին ժամանակներս նա զարմանալի արդյունավետություն է ցույց տալիս: Այն բանից հետո, երբ Լուչեսկուն Մխիթարյանին հարձակման գիծ տեղափոխեց, ֆուտբոլիստը ակնհայտ աճել է», ասել է Կասպեր Յուլմանը:

Նախորդ հոդվածը‘Սմբատ Այվազյան. Ռուբեն Հայրապետյանը «Տիգրան Մեծի» հետ առնչություն չի ունեցել ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի գործը կուղարկվի դատարան’