‘Նորվեգացի ահաբեկիչը պահանջներ է ներկայացնում’

943

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիքը, որը 21 տարվա բանտարկության է դատապարտվել 77 մարդու սպանության համար, ոստիկանությունից պահանջել է իրեն վերադարձնել թամփլիերների օրդենի ասպետական հագուստը և այլ իրեր, որոնք առգրավվել են խուզարկության ընթացքում:

Նորվեգական ոստիկանության տվյալներով՝ խուզարկության ընթացքում Բրեյվիքից առգրավվել է գրեթե հինգ հազար առարկա: «Նա ուզում է, որ իրեն վերադարձնեն այդ իրերի մի փոքր մասը, բայց առաջին հերթին՝ թամփլիերների համազգեստը և  ասպետական օրդենի սիմվոլիկայի հետ կապված մյուս իրերը»,- լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ ոստիկանությունն  այժմ քննարկում է այդ իրերը վերադարձնելու հնարավորությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, կմերժի Բրեյվիքի պահանջը:

Անդերս Բրեվիքը 2011 թ. հուլիսի 22-ին պայթյուն էր կազմակերպել Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասում, որի հետևանքով զոհվել էր ութ հոգի: Այնուհետև նա կրակ էր բացել Նորվեգիայի բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարում և սպանել 69 մարդու: «Նորվեգական հրաձիգը» ներկայացել էր որպես թամփլիերների ասպետական օրդենի անդամ և դատավարության ընթացքում պնդել էր, որ իր գործողություններով ցանկացել է կառավարության ուշադրությունը սևեռել Եվրոպայի իսլամացման  հիմնախնդրի ուղղությամբ:  Դատարանը նրան մեղսունակ էր ճանաչել և դատապարտել 21 տարվա ազատազրկման, հիշեցնում է «Ռիա Նովոստին»:

Նախորդ հոդվածը‘Սորոսը Օբամայի նախընտրական հինադրամ է փոխանցել $1 միլիոն’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին’