‘Նորվեգացի բիաթլոնիստները զանգվածային ստրիպտիզ են կազմակերպել Աշխարհի Գավաթի խաղարկության ժամանակ. Տեսանյութ’

1371

Բիաթլոնի Նորվեգիայի տղամարդկանց հավաքականի անդամները յուրօրինակ կերպով են նշել Աշխարհի Գավաթի խաղարկության ավարտը՝ Խանտի-Մանսիյսկում անցկացվող մրցաշարի վերջին օրը ցուցադրելով զանգվածային ստրիպտիզ:

Կանանց մրցավազքի ժամանակ նորվեգացիները կանգնել են մարզուղու երկայնքով, հանել իրենց անդրավարտիքները եւ ուրախ բացականչություններով ողջունել աղջիկներին:

Այդ սկանդալային խուլիգանական արարքի ապացույց են հանդիսացել բազմաթիվ տեսախցիկների ձայնագրությունները: Պարզվել է, որ այդ ակցիան զանգվածային բնույթ է ունեցել, իսկ այն անձամբ ղեկավարել է Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր բիաթլոնիստը՝ Ուլե Էյնար Բյորնդալենը:

Նորվեգացի բիաթլոնիստների այս ստրիպտիզին որոշել են անպայման ընթացք տալ Ռուսաստանի Բիաթլոնի միությունում, որտեղ միջադեպի կապակցությամբ ապացույցներ են հավաքվում՝ Բիաթլոնի միջազգային ֆեդերացիա ուղարկելու համար: Նորվեգացիներին կարող են պատժել ոչ մարզական անվայել արարքի համար հիմնավորմամբ, հաղորդում է Life News-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչ ուզում եք` ասեք, ոնց ուզում եք` ասեք, բայց համոզեք այդ մարդուն, որ դադարեցնի հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է’