‘Նորվեգացի գիտնականները պարզել են, որ եկեղեցի այցելելն առողջարար է’

1133

Նորվեգական Sykehuset Innlandet կլինիկայի մի խումբ  գիտնականներ պարզել են, որ եկեղեցի այցելելը բարերար ազդեցություն է գործում ոչ միայն հոգու, այլև մարմնի վրա: Այսպես, օրինակ, եկեղեցում գտնվելն իջեցնում է արյան ճնշումը, և մարդ որքան հաճախ  լինի եկեղեցում, այնքան ճնշումն ավելի ցածր կլինի, հաղորդում է  Благовест-инфо-ն՝ հղում անելով Regions.ru-ին:

Նախկինում նույնպիսի եզրակացության էին հանգել նաև ամերիկացի գիտնականները, սակայն նրանց եզրակացությունը հայտարարվել էր զուտ պատահականություն, քանի որ ԱՄՆ-ում կանոնավորապես եկեղեցի է այցելում բնակչության մինչև 40 %-ը, մինչդեռ Նորվեգիայում՝ ընդամենը 4%-ը: Այնպես որ՝ այդ երկրում անցկացված հետազոտությունն ավելի ճշգրիտ է համարվել: Ընդհանուր առմամբ՝ բժիշկները հետազոտել են 120 հազար մարդու, որոնցից եկեղեցի է հաճախում ընդամենը 5 հազարը: Պարզվել է, որ հենց նրանք էլ ամենացածր ճնշումն ունեն և ամենաառողջն են՝ մյուսների համեմատ:

Մնում է պարզել, թե մարդու կրոնական հայացքները որքանով են ազդում նրա առողջական վիճակի վրա, և արդյո՞ք բուժիչ են բոլոր համաշխարհային կրոնները, թե՞ միայն ինչ-որ որոշակի կրոն:

Նախորդ հոդվածը‘Նելսոն Մանդելայի մոտ թռչող ինքնաթիռը կործանվել է Դրակոնյան լեռներում’
Հաջորդ հոդվածը‘Կայացավ լրատվամիջոցների 6-րդ մրցաշարի երկրորդ տուրը’