ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Բելառուսի անվանափոխության մասին

580

Նորվեգիան այսուհետև պաշտոնական փաստաթղթերում կօգտագործի Belarus անվանումը՝ նախկին Hviterwssland -ի փոխարեն (Hvite` «սպիտակ», և Russland՝ «Ռուսաստան» բառերից)։

Այդ մասին Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Աննիկեն Հյուլտֆելդտը տեղեկացրել է կիրակի օրը Twitter-ի իր էջում։

«Այսօրվանից՝ Բելառուսի հետ համերաշխության միջազգային օրվանից, մենք այլևս չենք օգտագործի Hviterwssland անվանումը նորվեգերենում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2019 թ․ նոյեմբերին նույնպիսի որոշում է կայացրել Շվեդիան, 2021 թ․ մարտին՝ Դանիան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍադիո Մանեն համաձայնության է հասել «Բավարիայի» հետ
Հաջորդ հոդվածըԵԽ-ն չի բացառում նավթային էմբարգոյի հարցի լուծումն առանց Հունգարիայի