‘Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը’

763

Նորվեգիայում հրապարակվել են երկուշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Հաղթել է աջ կենտրոնամետ ընդդիմադիր դաշինքը՝ պահպանողական կուսակցության և նրա առաջնորդ Էռնա Սոլբերգի գլխավորությամբ: Ներկայիս վարչապետ Իենս Սթոլթենբերգը,  ձայների ավելի քան 50 տոկոսի հաշվարկից հետո հանդես գալով նորվեգական NRK հեռուստատեսության ուղիղ եթերով, ընդունել է իր ձախ-կենտրոնամետ կուսակցության պարտությունը՝ ութ տարի իշխանության ղեկի մոտ լինելուց հետո: Փորձագետների կարծիքով՝ Էռնա Սոլբերգը կառավարություն կկազմավորի ծայրահեղ աջ Առաջընթացի կուսակցության հետ, որը հանդես է գալիս  ներգաղթի քաղաքականության խստացման օգտին: Հարկ է նշել, որ ժամանակին այդ կուսակցության անդամն էր նաև տխրահռչակ ահաբեկիչ Անդերս Բրեյվիքը, որը երկու տարի առաջ սպանեց 77 մարդու, փոխանցում է mignews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լորան Ֆաբիուս. Ֆրանսիան հետաքրքրությամբ և զգուշավորությամբ ուսումնասիրում է Ռուսաստանի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Սա զինվորա-ոստիկանական քրեական պետություն է’