‘Նորվեգիայի վարչապետը մի քանի ժամով տաքսու վարորդ է դարձել. Տեսանյութ’

970

Նորվեգիայի վարչապետ Իյենս Սթոլթենբերգը մի քանի ժամ անցկացրել է տաքսու ղեկի մոտ, որպեսզի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչին, ի դեպ, մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, շփվի Օսլոյի բնակիչների հետ: Ոչ ոք, բացի մի ուղևորից, չի ճանաչել վարչապետին: Մեքենայում վարչապետը և նրա ուղևորները քննարկել են կրթությանը, կոռուպցիայի խնդրին, բնական պաշարներն օգտագործելու հարցում կառավարության քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հաղորդվում է, որ վարչապետը ուղեվարձ չի վերցրել իր ուղևորներից, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գ.Սահակյան. Յուրաքանչյուր նման դեպքում որոշակիորեն դիրքորոշումներ են առաջանում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի պաշտոնյա. Հայ զինվորը կվերադարձվի, եթե ցանկություն ունենա’