‘Նորվեգիայում լվացող հեղուկը շփոթել են սպորտային սնունդի հետ’

846

Օսլոյի արվարձաններւոմ ընթացող հեծանվավազքի մասնակիցները թունավորվել են ОMO Aktiv & Sport լվացող հեղուկից, տեղեկացնում է Lenta-ն: Սպորտսմենները շփոթել են այն մարզական սնունդի հետ: Լվացող հեղուկը մրցավազքի բոլոր մասնակիցներին բաժանել են արտադրողի հովանավորած միջոցառման մեկնարկից առաջ:

Սննդային թունավորմամբ մարզիկներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել մրցումները, իսկ լվացող հեղուկով սեղանիկի մոտ փակցվել է պաստառ, որը զգուշացրել է, որ հեղուկը խմելու համար չէ:

ОМО-ի արտադրողները հայտարարել են, որ քննարկում են պիտակի դիզայնի փոփոխման տարբերակը, որպեսզի նման դեպքերն այլեւս չկրկնվեն:  

ОМО Aktiv & Sport միջոցն օգտագործվում է սպորտայինհագուստի վրայից կեղտաբծերը հանելու նպատակով: Սպորտսմենների կյանքին վտանգ չի սպառնում: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթում է «Վիլյառեալին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Լատվիա’