‘Նորվեգիան դատապարտում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը’

730

 

Հուվարի 14-ին Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Բաքվում կայացած հանդիպումից  հետո հայտարարել է, որ դատապարտում է Ստեփանակերտի (Խոջալուի) օդանավակայանի գործարկումը, գրում է ադրբեջանական Trend լրատվամիջոցը:

«Նորվեգիան աջակցում է հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ անընդունելի համարելով ստատուս-քվոն: Մենք տարածաշրջանի զարգացման կողմնակից ենք: Հայաստանը չպետք է հրահրող բնույթի գործողությունների դիմի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարարը:

Նախորդ հոդվածը‘Ըստ Freedom House-ի՝ Հայաստանը 13 տարի շարունակ մասամբ ազատ երկիր է (աղյուսակ)’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի գերագույն դատարանը վճռել է ձերբակալել երկրի վարչապետին’