Նորվեգիա․ Ահաբեկչական հարձակման տասնամյակը

441

Նորվեգիայի իշխանությունները խոստովանել են, որ բավարար ջանքեր չեն գործադրել՝ «մութ ուժերին դիմակայելու համար»․ Նորվեգիայի թագավոր Հարալդն այսպես է բնորոշել տասնամյա վաղեմության դեպքերը, երբ Ուտոյա կղզում ահաբեկիչը գնդակահարց 69 երիտասարդի և մահաբեր պայթյուն կազմակերպեց Օսլոյում։

Հուլիսի 22-ին երկիրը սգում էր Անդերս Բրեյվիքի հարձակման զոհերի հիշատակը։

«Ես հուսով եմ, որ մենք կարող ենք միմյանց օգնել ապրելու հուլիսի 22-ից հետո՝ վերապրելով այդ ամենը մեր առօրյա կյանքում, մեր էությամբ,- հայտարարել է Նորվեգիայի միապետը։- Միևնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ մենք, որպես հանրություն, բավարար ջանքեր չենք գործադրել՝ զգալու, աջակցելու և կիսելու այդ բեռը և այդպիսով՝ միասին դիմակայելու մութ ուժերին։ Եվ դա վշտացնում է ինձ»։

2011 թ․ հուլիսի 22-ին Ուտոյա կղզում Անդերս Բրեյվիքը թափանցել էր երիտասարդական ճամբար և մի քանի ժամ շարունակ նպատակաուղղված կերպով գնդակահարել ուսանողներին ու դպրոցականներին, որոնք Բանվորական կուսակցության հավաքին էին մասնակցում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԻրանում խմելու ջրի պատճառով բողոքի ցույցերը վերաճում են քաղաքական ցույցերի
Հաջորդ հոդվածըCovid-19-ի հետ կապված «արտակարգ իրավիճակ»՝ Սիդնեյի շրջանում