‘Նոր ակցիաներ՝ «Ընդդեմ կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի»’

1271

«Ընդդեմ կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի» ֆեյսբուքյան նախաձեռնությունը վաղը` նոյեմբերի 21-ին, բողոքի ակցիա է անցկացնելու կառավարության շենքի դիմաց, որպեսզի կառավարությանը լսելի դարձնեն քաղաքացիների ձայնը:

Yerkir.amը գրում է, որ մինչ վաղվա ակցիան, նախաձեռնության անդամները մտադիր են զբաղվել խնդրի իրազեկմամբ` մեկնարկ տալով նոր ակցիայի: Պատրաստվել են փոքրիկ պաստառներ, որոնք անվճար տրամադրվում են բոլոր ցանկացողներին` ավտոմեքենաների ապակիներին փակցնելու համար: Պաստառին գրված է` «Դեմ եմ մեր աշխատավարձերի 6,6-13 տոկոս նվազեցմանը»:

Նախաձեռնող խմբի անդամները նաև նոր կայք են ստեղծել` dem.am, որտեղ տեղադրվում է կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, դիտարկվում են օրենքի բացասական կողմերը: 

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Իմաստ չունի նայել Աշխարհի առաջնությունը, որտեղ ես չկամ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ. Իրական առաջընթաց հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ անմիջական մասնակցությամբ ‘