‘Նոր ակցիաներ Ուկրաինայում՝ ընդդեմ նոր իշխանությունների կողմից ռուսաց լեզվի դեմ տարվող պայքարի’

1159

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անհետացման ֆոնի վրա տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդեցին հասարակական ակցիաները՝ ընդդեմ նոր իշխանությունների կողմից ռուսաց լեզվի դեմ տարվող պայքարի: Լեզվի պաշտպանության արշավին մասնակցում է նաեւ ուկրաինական «5-րդ հետուստաալիքը», որի տնօրենը հայտնի գործարար Պյոտր Պորոշենկոն է: Նա  համարվում է Մայդանի ակտիվիստներից մեկը եւ գտնվում է նախագահական աթոռի ամենահավանական հավակնորդների շարքում:

Հիշեցնենք, որ Գերագույն Ռադան չեղյալ էր համարել Յանուկովիչի կողմից ընդունված օրենքը, որի համաձայն Ուկրաինայի 27 շրջաններից 13-ում ռուսերենը դարձել էր երկրորդ պաշտոնական լեզուն: Ավելին՝ խորհրդարանի ամբիոնից կոչ է արվել քրեական պատասխանատվության ենթարկել ռւսերենով խոսելու համար: Ըստ աղբյուրի՝ Ուրաինայի քաղաքացիների ավելի քան 40%-ը առօրյա կյանքում հիմնականում շփվում է ռուսերեն լեզվով, փոխանցում է Newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողներն ուսումնասիրում են Յանուկովիչի գաղտնի փաստաթղթերը’