‘Նոր անձնագրով չեն թողնում քվեարկել, գյուղապետն էլ սպառնում է հանձնաժողովի նախագահին’

1012

Մեր կայքին զանգահարած քաղաքացիները ահազանգում են.

39/39 տեղամասում`գյուղ Զառիթափ, գյուղապետ Խաժակ Դավթյանը մտել է տեղամաս, որտեղ հանձնաժողովի նախագահը ՀԱԿ անդամ է, եւ սպառնում է, բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները: Այդ կապակցությամբ տեղյակ է պահվել ոստիկանությանն ու դատախազությանը:  

07/07 տեղամասում` Մալաթիա-Սեբաստիա համայնք, քաղաքացին մոտեցել է նոր անձնագրով քվեարկությանը մասնակցելու համար, սակայն, հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել քվեարկել եւ քաղաքացուց պահանջել է կենսաչափական քարտ ներկայացնել: Քանի որ քաղաքացին այն իր մոտ չի ունեցել, նրան քվեարկելու հնարավորություն չի տրվել: 

Նախորդ հոդվածը‘«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից արձանագրված խախտումները’
Հաջորդ հոդվածը‘Նոր քվեաթերթիկներ` նշումներով’