‘Նոր «աշակերտ» խորհրդարանում’

1567

Երեկ ԱԺ քառօրյայում լարված ու թեժ մթնոլորտ էր։ Պատգամավորներն առիթը բաց չէին թողնում իրար վիրավորելու, իրար խոսք ընդհատելու, նույնիսկ նիստերի դահլիճում անեկդոտ պատմելու համար։ «ՉԻ»-ն գրում է, որ այս ողջ իրարանցումից երջանիկ անտեղյակության մեջ էր ԱԺ նորընտիր ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը, որն առաջին անգամ էր մասնակցում խորհրդարանի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ նա պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից, երբ Վահե Հակոբյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ։

Թերթը նշում է, որ պատգամավորը շատ արագ հարմարվեց տեղանքին եւ արագ կողմնորոշվելով գտավ բուֆետի տեղը։ 
Ճաշելիս նա բարձր տրամադրությամբ գործընկեր ՀՀԿ-ականներին պատմում էր առաջին տպավորությունների մասին. «Հենց ինձ տեսան, բոլոր լրագրողները հարձակվեցին վրաս»։

«ՉԻ» դիտարկմանը, թե պատգամավորի ուրիշ թեկնածու չկա՞ր Սյունիքում, ՀՀԿ-ականները ծիծաղելով պատասխանում էին. «Բերել ենք, որ ձեզ ուրախացնենք, որ զբաղվելու թեմա ունենաք»։

Թերթը նաև գրում է. «Ի դեպ, ուրախ էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Պարզվեց՝ պատճառն էլի նորաթուխ գործընկերն էր, քանի որ երբ ուրախության պատճառը հարցրինք, ասաց. «Որ ձեր դասարան նոր աշակերտ էին բերում, չէի՞ք ուրախանում»»:

Նախորդ հոդվածը‘ Յուրի Վարդանյանի որդին ձերբակալվել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բնակչության ունեզրկումը ռեժիմի համար առաջնահերթ քաղաքական խնդիր է’