‘Նոր ավիաընկերությունը ներքին թռիչքներ կիրականացնի Հայաստանում’

920

Վերջերս շուկա մտած հայկական ավիափոխադրողին` «Էյր Արմենիային» միացել է ևս մեկը՝ «SKY NET»-ը։ Լրագրողների հետ հանդիպմանը ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը հայտարարել է, որ ընկերությունը կիրականացնի ներքին թռիչքներ և դրա համար ձեռք է բերել մեկ ինքնաթիռ։ Մոտ ապագայում ավիաընկերությունը կիրականացնի ուղեւորափոխադրումներ Երևան-Կապան-Երևան, Երևան-Գորիս-Երևան, Երևան-Ստեփանավան-Երևան, ինչպես նաև այլ ուղղություններով՝ ՀՀ տարածքում առկա օդանավակայանների վերանորոգման դեպքում։

Նա տեղեկացրել է, որ ավիաընկերությունը ստեղծվել է 2011-ին։ Այժմ ընկերությունը սեփականության իրավունքով տիրապետում է Jetstream 32 բրիտանական արտադրության 19 տեղանոց երկշարժիչային օդանավի։ Գրիգորի Վարդանյանը նշել է  նաեւ, որ  SKY NET-ին ինքնաթիռներ ձեռք բերելու հարցում օգնել է  «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը:

Բացի ներքին թռիչքներից, ավիաընկերությունը նաեւ տարածաշրջանային թռիչքներ կիրականացնի, մասնավորապես, դեպի Բաթում, Թբիլիսի եւ Թավրիզ: Տոմսերի արժեքը, նախնական հաշվարկով, կլինի 40 հազար դրամի շրջանակներում:  

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Ինձ այս պահին ավելի շատ հետաքրքրում է ակումբային կարիերան’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ծնունդդ շնորհավոր, Ավո ‘