‘Նոր արագաչափեր Ծաղկաձորում’

1291

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ու բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 7-ից գործարկվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցի 22 հասցեի հարևանությամբ տեղադրված մեկ արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘Դատարանը iLur.am-ին և «Հրապարակին» պարտադրում է աղբյուր բացահայտել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է Արգենտինային’