‘Նոր գերակա հանրային շահ և բարձրահարկ շենք Երևանի կենտրոնում’

1327

Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել քաղաքաշինական ծրագիր: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տորան Մարգարյանը` հավելելով, որ  ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ:

«Ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումu առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և ոչ ֆունկցիոնալ շինություններով, տարերայնորեն տեղադրված մետաղական և քարե ավտոտնակներով, որի փոխարեն պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ բակային տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով և խաղահրապարակներով, ինչպեu նաև հիմնովին նորացվելու է ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մարգարյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հնարավոր կլինի տարածքում կառուցված շենքից համապատասխան տարածք հանձնել ՀՀ ոստիկանությանը:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն նախատեսված է բակային տարածքում գտնվող մանկապարտեզի և խարխուլ շենք-շինությունների իրացում և տեղում նոր շենքի կառուցում:  Դա նպատակ ունի ապահովելու ներդաշնակ կառուցապատում, ինչպեu նաև Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող uտորգետնյա ավտոկայանատեղիի հաշվին:

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. «Ես Սուրաեսին ասացի, որ ինքը չափից դուրս լավն է «Արսենալի» համար»’
Հաջորդ հոդվածը‘Ծառերը հատվել են, բայց այգին բարեկարգվում է (տեսանյութ)’