‘Նոր գնդակ` Չեմպիոնների լիգայի խաղերի համար (լուսանկար)’

925

Բեռլինում ներկայացվել է այն գնդակը, որով խաղալու են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում և եզրափակչում:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ` գնդակի դիզայնի հիմքում Բեռլինի դինամիկ, երիտասարդ և ժամանակակից Բեռլինի կերպարն է: Գնդակի վերին հատվածում պատկերված է Բեռլինի տեսարժան վայրերից Բրանդերբուրգյան դարպասները, նկատելի է նաև «Օլիմպիաշտադիոնը», որտեղ հունիսի 6-ին կայանալու է մրցաշարի ընթացիկ խաղարկության եզրափակիչ հանդիպումը:

Հավելենք, որ ինչպես «Adidas» ընկերության կողմից պատրաստված մյուս գնդակները, այնպես էլ «Finale Berlin»-ը, պատրասված է հարվածների դիպուկությանը նպաստող հումքով: 

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 20. 1988-2008-2015. Հանդիպման վայրը փոխել չի կարելի’
Հաջորդ հոդվածը’50-60 ոստիկան հյուրանոց էին եկել մարմնավաճառների ետևից’