Նոր Զելանդիայի վարչապետը հետաձգել է իր հարսանիքը կովիդի բռնկման պատճառով

325

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հետաձգել է սեփական հարսանիքն այն բանից հետո, երբ հայտարարել է, որ երկիրն անցնում է սահմանափակումների ամենաբարձր մակարդակի՝ «Օմիկրոն» տարբերակի բռնկման պատճառով։

Նոր կանոնների համաձայն՝ ցանկացած զանգվածային միջոցառման կարող է հավաքվել 100-ից ոչ ավելի մարդ, եթե նրանք բոլորը պատվաստված են, և 25-ից ոչ ավելի, եթե պատվաստման վերաբերյալ տեղեկանք չունեն։

Ներկա պահին Նոր Զելանդիայում արձնագրված է 15 104 վարակակիր և 52 մահ։

Կիրակի օրը Ջասինդա Արդերնը լրագրողներին հայտնել է, որ իր ամուսնությունը հեռուստահաղորդավար Քլարք Գեյֆորդի հետ հետաձգվում է։

«Չեմ վարանի ասել, որ ես ոչնչով չեմ տարբերվում մյուս նորզելանդացիներից, որոնց վրա կորոնավիրուսը շատ ավելի աղետաբեր ազդեցություն է ունեցել, և ամենից առաջ՝ դա սիրելիների կողքին գտնվելու անհնարինությունն է, երբ նրանք ծանր հիվանդ են,- ասել է վարչապետը։- Դա շատ ավելի ծանր է, քան այն, ինչ ես եմ հիմա զգում»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳերմանացի ծովակալն ասել է, որ Պուտինը հարգանքի արժանի է, ու հետո հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն հայտարարել է, որ երբեք թույլ չի տա Բելառուսի օկուպացիան